top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

Համալիր վերստուգման (due diligence) ծառայություններ

Բիզնես որոշումների մեծ մասը կախված է նրանից, թե որքան հստակ է պատկերացումն այն մասին, թե իրականում ինչպես է գործում ընկերությունը՝ իր ներկայացուցչական ֆինանսական փաստաթղթերից դուրս: Համալիր վերստուգումը (due diligence) հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել ընկերության ընթացիկ ֆինանսական վիճակի, հաշվետվական գործընթացների, գործառնական բացերի և ցանկացած առկա այլ պարտավորությունների մասին մինչև՝ գործարքի վերջնականացումը:

​

Հաճախ գործառնական և ֆինանսական խնդիրները բացահայտվում են միայն ընկերության ձեռքբերումից կամ ներդրում կատարելուց հետո: Այդ փուլում բիզնեսն արդեն բախվում է ռիսկերի, որոնք հնարավոր էր հայտնաբերել ավելի վաղ՝ համալիր վերստուգման (due diligence) ընթացքում:


Քոնֆիդոն առաջարկում է համալիր վերստուգման (due diligence) ծառայություններ՝ օգնելու բիզնեսներին գնահատել ֆինանսական ռիսկերը նախքան որևէ որոշում կայացնելը:

​

Մենք առաջարկում ենք՝

​

  • Ֆինանսական վերստուգում (due diligence): Մենք գնահատում ենք պատմականորեն ձևավորված ֆինանսական տեղեկատվությունը, ներառյալ՝ պարտքային բեռը, հաշվետվությունների պատմությունը և գործարքային ակտիվությունը՝ բացահայտելու հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ազդել ապագա գործառնությունների կամ ամբողջ բիզնեսի վրա:

  • Հարկային վերստուգում (due diligence): Մեր թիմն ուսումնասիրում է թիրախային ընկերության հարկային հաշվետվությունների պատմությունը՝ համապատասխանության և ֆինանսական ռիսկերը բացահայտելու նպատակով: Բացի այդ, մենք վերլուծում ենք, թե արդյոք գործող հարկային կառուցվածքը գործարքի ավարտից հետո կարող է առաջացնել հնարավոր գործառնական կամ կանխարգելիչ բարդություններ և լրացուցիչ ճնշումներ:

  • Հետգործարքային ինտեգրման աջակցություն: Գործարքի ավարտից հետո մենք աջակցում ենք երկու կողմերին իրենց հաշվետվական, հաշվապահական և ֆինանսական կառավարման գործընթացների ինտեգրման  հարցում:

​

Հայաստանում աութսորսինգային ծառայություններից օգտվող բիզնեսները հաճախ կարիք ունեն խորհրդատվական աջակցության, որը շատ ավելի է, քան պարզապես հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը: Քոնֆիդո Ըդվայքորիի աջակցությամբ բիզնեսները ներգրավվում են գործարքներում՝ հստակ պատկերացնելով դրանց հնարավոր հետևանքները, հաջորդ քայլերը և ապագա զարգացումները:

Համալիր վերստուգման (due diligence) ծառայություններ Հայաստնում

Հարց ու պատասխան․ համալիր վերստուգում

Հ․ Որքա՞ն ժամանակ է սովորաբար տևում հարկային և ֆինանսական ուսումնասիրությունը։
Պ․ Հարկային և ֆինանսական ուսումնասիրությունը սովորաբար տևում է 2-6 շաբաթ՝ կախված գործարքի չափից, տվյալների առկայությունից և բարդությունից։ ՓՄՁ-ների համար այն հաճախ ավարտվում է 3-4 շաբաթվա ընթացքում։

–

Հ․ Որքա՞ն է արժենում ՓՄՁ-ների համար հարկային և ֆինանսական ուսումնասիրությունը։ 
Պ․ ՓՄՁ-ների համար ծախսերը մեծապես տարբերվում են և կախված են բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ պահանջվող շրջանակից, ընկերության չափից և իրավասությունից։

–

Հ․ Կարո՞ղ է ուսումնասիրությունը բացահայտել թաքնված հարկային պարտավորությունները կամ անհամապատասխանությունը։
Պ․ Այո, ուսումնասիրությունը բացահայտում է թաքնված հարկային պարտավորությունները, տեղական հարկային օրենսգրքերին անհամապատասխանությունը, ԱԱՀ-ի հետ կապված խնդիրները և տրանսֆերային գնագոյացման ռիսկերը՝ փաստաթղթերի վերանայման և վերլուծության միջոցով։

–

Հ․ Վերստուգման գործընթացը գաղտնի՞ է։
Պ․ Անշուշտ։ Մենք օգտագործում ենք խիստ գաղտնիության մասին համաձայնագրեր և տվյալների անվտանգ մշակում՝ ապահովելու համար, որ ամբողջ տեղեկատվությունը մնա գաղտնի ողջ գործընթացի ընթացքում։

–

Հ․ Արդյո՞ք դուք առաջարկություններ եք տալիս խնդիրները հայտնաբերելուց հետո։
Պ․ Այո, մեր զեկույցները ներառում են գործնական առաջարկություններ՝ գործարքը կնքելուց առաջ ռիսկերը մեղմելու, ավելի լավ պայմաններ մշակելու կամ խնդիրները լուծելու համար։

+374 44 700 706

ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,

գր. 4 (Նար-Դոս Պլազա)

bottom of page