
+374 44 700 706
ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,
գր. 4 (Նար-Դոս Պլազա)
Կորպորատիվ իրավունք և վերակազմակերպումներ
Կորպորատիվ իրավունքը հանդիսանում է յուրաքանչյուր բիզնեսի անբաժան ուղեկիցը:
Այն ընդարձակ ոլորտ է, որն իր մեջ ընդգրկում է բիզնեսի հիմնումը, կառավարումը, վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում առանձնացում կամ վերակազմավորում), բաժնետերերի և աշխատակիցների իրավունքների և պարտականությունների սահմանումը, վերջիններիս կողմից օրենքներին հետևելը և համապատասխան գործելը: Այլ կերպ ասած՝ կորպորատիվ իրավունքն այն ոլորտն է, որը կարգավորում է ընկերությունների ստեղծման, գործունեության և կառավարման կանոնները, սահմանում հետագա կարգավորումները և գործնական անհրաժեշտ մոտեցումները:
Կորպորատիվ իրավունքի ոլորտում մատուցում ենք հետևյալ ծառայությունները`
-
կորպորատիվ իրավունքի հետ կապված հարցերի ամբողջական շրջանակի վերաբերյալ խորհրդատվություն,
-
ընկերության գրանցման և կազմակերպաիրավական ձևի ընտրության հարցի կողմնորոշում,
-
առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրում և գրանցում,
-
գրանցման հետ կապված վարչական ներկայացուցչություն (իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր, դեպոզիտարիա/հաշվի օպերատորներ և այլն),
-
կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատրաստում, կանոնադրության փոփոխությունների, կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման, տնօրենի փոփոխության, բաժնեմասի առուվաճառքի իրավաբանական ուղեկցում,
-
բաժնետերերի համաձայնագրերի պատրաստում,
-
ընկերության ընթացիկ իրավաբանական սպասարկում (պայմանագրերի կազմում, վերանայում, ամենօրյա գործունեությանը, աշխատանքային օրենսդրությանը, հարկային և մաքսային իրավունքին առնչվող իրավական աջակցություն),
-
վերակազմակերպման մոդելի ճիշտ ընտրություն. ընկերությունների վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) գործընթացի իրավական ուղեկցում և գնահատում իրավական տեսանկյունից, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
-
համակենտրոնացումների հայտարարագրման աջակցություն,
-
ընկերության լուծարման գործընթացի իրականացում,
-
իրավական համալիր վերստուգում (legal due diligence),
-
կորպորատիվ համապատասխանության (corporate compliance) հետ կապված ծառայություններ,
-
խորհրդատվություն բաժնետոմսերի համախմբման և բաժանման գործընթացներում,
-
ընկերության արժեթղթերի, այդ թվում պարտատոմսերի, թողարկման և տեղաբաշխման իրավական ուղեկցություն,
-
կորպորատիվ իրավունքի հարցերով ներկայացուցչություն դատարաններում և արբիտրաժային վարույթների շրջանակներում:


