
+374 44 700 706
ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,
գր. 4 (Նար-Դոս Պլազա)
Ժառանգական իրավունք
Ժառանգության հետ կապված վեճեր մշտապես եղել են և այսօր էլ շարունակում են հաճախ հանդիպել: Այս ոլորտի հետ կապված դատական պրակտիկան ծավալուն է, իսկ մեր մասնագետները մշտապես հետևում են ոլորտի զարգացմանը և առանձնահատկություններին:
Ժառանգության ոլորտում մատուցվող ծառայություններն են.
-
ժառանգությանն առնչվող հարցերով իրավական խորհրդատվության տրամադրում,
-
ժառանգման իրավունքի վկայական ստանալու նպատակով ժառանգական զանգվածի որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրում,
-
ժառանգության ընդունման (ներառյալ փաստացի տիրապետման հիմքով) գործընթացի կազմակերպում նոտարական գրասենյակ կամ դատարան դիմելու միջոցով,
-
կտակի նոտարական վավերացման, անհրաժեշտության դեպքում վերացման, լրացման, փոփոխության օժանդակություն նոտարական գրասենյակում,
-
ժառանգության հետ կապված վեճերով հաճախորդի իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն, դատավարական փաստաթղթերի կազմում և ներկայացում:


