
+374 44 700 706
ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,
գր. 4 (Նար-Դոս Պլազա)
Իրավական վերստուգում (legal due diligence)
Նոր բիզնեսում ներդրում կատարելիս անհրաժեշտ է նախևառաջ գնահատել ներդրումային ռիսկերը և ամբողջական ուսումնասիրության ենթարկել տվյալ բիզնեսի գործունեությունը: Այս նպատակով կորպորատիվ ծառայությունների շրջանակներում մեր հաճախորդներին առաջարկում ենք նաև իրավական վերստուգման (legal due diligence) ծառայություն: Այս ծառայություն ուղղված է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության իրավական ուսումնասիրությանը և օրենսդրության համապատասխանությանը:
Այն ներառում է՝
-
տվյալ բիզնեսի գործունեության ընդհանուր իրավական վերլուծություն,
-
հիմնադիր փաստաթղթերի, ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կարգավորող ներքին, անհատական և այլ փաստաթղթերի իրավական փորձաքննություն,
-
գործարքների իրավական գնահատում,
-
դատական գործերի բացահայտում և իրավական վերլուծություն,
-
ընկերության իրավունքների և պարտավորությունների բացահայտում,
-
համապատասխան հարցումների իրականացում,
-
հայտնաբերված օրենսդրական անհամապատասխանության շտկման ուղղությամբ լուծումների առաջարկում,
-
եզրակացության տրամադրում:


