
+374 44 700 706
ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,
գր. 4 (Նար-Դոս Պլազա)
Սնանկություն
Սնանկությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվճարունակության իրավաբանական փաստն է, որը հաստատվում է դատարանի կողմից՝ անձին սնանկ ճանաչելու վճռով:
Անձի՝ իր պարտքերը վճարելու անկարողության յուրաքանչյուր դեպք չէ, որ կարող է համարվել սնանկություն, այն կարող է բացահայտվել փորձառու մասնագետների օգնությամբ:
Սնանկության ոլորտը կարգավորող օրենսդրությունը բարդ է, իսկ դատավարական ժամկետները՝ խիստ: Հետևաբար, խորհուրդ է տրվում սնակության գործի հենց սկզբնական փուլում դիմել փորձառու մասնագետի:
Սնանկության ոլորտում մատուցում ենք հետևյալ ծառայությունները`
-
սնանկությանը վերաբերող հարցերով իրավական խորհրդատվություն,
-
ֆինանսական առողջացման ծրագրի, բիզնեսի վերակազմավորման վերաբերյալ խորհրդատվություն,
-
հաշտության համաձայնության և այլ՝ սնանկության վարույթի հետ առնչվող փաստաթղթերի (առարկություններ, միջնորդություններ և այլ դատական փաստաթղթեր) կազմում և ներկայացում դատարան,
-
դատական ներկայացուցչություն սնանկության վարույթում, պարտապանի և պարտատիրոջ իրավունքների պաշտպանություն:


