
+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն
Հաշվապահություն և հարկային խորհրդատվություն
Բիզնեսի աճը դանդաղում է, երբ ֆինանսական գործընթացները այլևս համընթաց չեն բիզնեսի զարգացմանը: Եվ երբ խնդիրներ են առաջանում, վերջիններս չեն մնում իզոլացված: Ուշացած հաշվետվությունն ազդում է որոշումների կայացման վրա, թույլ հարկային պլանավորումն առաջացնում է հավելյալ ծախսեր, իսկ ոչ հստակ հաշվետվությունը բարդացնում է բիզնեսի աճի կառավարումը:
Քոնֆիդո Ըդվայզորին օգնում է բիզնեսներին վերականգնել վերահսկողությունը ավելի հուսալի ֆինանսական գործընթացների, կառուցվածքային հաշվապահության և հարկային խորհրդատվության աջակցությամբ:
Ինչի հետ են հաճախ բիզնեսները պայքարում
Երբ ֆինանսական կառավարումն անկազմակերպ է իրականացվում, բիզնեսներն անգամ կարող են չհասկանալ, թե ինչ է կատարվում իրենց ֆինանսների հետ: Նրանք բախվում են՝
-
հակասական ֆինանսական հաշվետվությունների հետ,
-
հաղորդակցության բացերի հետ,
-
հարկային պարտավորությունների մասով անորոշության հետ,
-
հաշվապահական գործընթացների ուշացումների հետ,
-
հարկային ստուգումների ընթացքում դժվարությունների հետ:
Քոնֆիդո Ըդվայզորին ֆինանսական գործընթացներին հաղորդում է կառուցվածքայնություն և թափանցիկություն՝ օգնելով բիզնեսների կայացնել ավելի գրագետ և տեղեկացված որոշումներ:
Մեր կողմից մատուցվող հաշվապահական և հարկային խորհրդատվության ծառայությունները
Հարկային կարգավորումները փոխվում են: Հաշվետվությունների ներկայացման պահանջները ևս: Եվ բիսնեսները նույնպես չեն մնում նույն չափի: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ծառայություններ, որոնք հարմար են բիզնեսին զարգացման տարբեր փուլերում՝ սկսած ստարտափներից և ՓՄՁ-ներից՝ մինչև միջազգային ընկերություններ, որոնք փնտրում են համակարգված հաշվապահություն և աութսորս հարկային խորհրդատվություն Հայաստանում: Մենք օգնում ենք բիզնեսներին հարմարեցնել իրենց ֆինանսական գործառույթները փոփոխվող հարկային կարգավորումներին և հաշվետվությունների պահանջներին:
Հաշվապահական հաշվառման ծառայություններ
-
Հաշվապահական հաշվառում և գլխավոր մատյանների վարում,
-
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
-
ՖՀՄՍ աջակցություն
-
Աջակցություն ֆինանսական տարվա փակման ժամանակ
-
Նախապատրաստություն արտաքին աուդիտին և աջակցություն վերջինիս ընթացքում
Հարկային հաշվառման ծառայություններ
-
Հարկային պլանավորում և ռազմավարություն
-
Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում
-
Ներկայացուցչություն հարկային ստուգումների ընթացքում
-
Աջակցություն հարկային համապատասխանությանը
-
Հարկային ռիսկերի գնահատում
-
Համալիր վերստուգման ծառայություններ
Հարկային խորհրդատվության ծառայություններ
-
Կորպորատիվ հարկային խորհրդատվություն
-
Միջազգային հարկային խորհրդատվություն
-
Անդրսահմանային գործարքների վերաբերյալ խորհրդատվություն
-
Անձնական հարկային խորհրդատվություն
-
Կրկնակի հարկման համաձայնագրերի վերաբերյալ խորհրդատվություն
Այլ մասնագիտացված հաշվապահական ծառայություններ
Զարգացող բիզնեսներին անհրաժեշտ են հաշվապահական ծառայություններ, որոնց ստանդարտ փաթեթները արդեն կարող են ամբողջությամբ չբավարարել տվյալ բիզնեսի կարիքները: Այդ պատճառով Քոնֆիդոն առաջարկում է լրացուցիչ հաշվապահական ծառայություններ՝ աջակցելու երկարաժամկետ ֆինանսական կայունությանը:
-
Հարկային հաշվետվությունների ներկայացում
-
Հարկային պլանավորում և ռազմավարություն
-
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
-
Հաշվապահական ծրագրի և ERP համակարգի ինտեգրում
-
Ներկայացուցչություն հարկային աուդիտի և ստուգումների ժամանակ
-
Կորպորատիվ հարկային խորհրդատվություն
-
Անհատական հարկային խորհրդատվություն
-
Բիզնեսի վերակառուցման հարկային ուղեցույց
-
Միջազգային ընդլայնման հարկային խորհրդատվություն:
Ավելին, քան ստանդարտ հաշվապահական աջակցությունը
Շատ ընկերություններ աշխատում են առանձին հաշվապահների, իրավաբանների և խորհրդատուների հետ, ովքեր հազվադեպ են հաղորդակցվում միմյանց հետ: Մենք համախմբել ենք այս գործընթացները մեկ միասնական կառուցվածքի մեջ՝ օգնելու ձեզ խուսափել չհամակարգված որոշումների կայացումից: Հաճախորդները մեզ ընտրում են, քանի որ նրանց անհրաժեշտ են ճշգրիտ ֆինանսական տվյալներ, արագ արձագանքող հաղորդակցություն և փորձառու խորհրդատվական աջակցություն:

Հարց ու պատասխան․ հաշվապահություն և հարկային խորհրդատվություն
Հ․ Confido Advisory ընկերությունը մատուցո՞ւմ է ծառայություններ կազմակերպությունների համար
Պ․ Այո, Confido-ն մատուցում է իրավաբանական, հաշվապահական, հարկային խորհրդատվության և մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) համապարփակ ծառայություններ կազմակերպություններին:
–
Հ․ Կարո՞ղ եմ Հայաստանում գրանցել ընկերություն և հաշվապահությունը վստահել ձեր ընկերությանը։
Պ․ Այո, կարող եք Հայաստանում գրանցել ընկերություն և մեզ վստահել ձեր ընկերության թե՛ հաշվապահությունը, թե՛ հարկային
համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
–
Հ․ Կարո՞ղ եմ հարկային հաշվետվությունների հետ կապված օգնություն ստանալ Confido Advisory ընկերությունից։
Պ․ Այո, մեր մասնագետները լիարժեք կարող են ձեզ օգնել հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման հարցում:
–
Հ․ Արդյո՞ք ունեք փորձ ՏՏ ոլորտում հաշվապահական ծառայությունների մատուցման:
Պ․ Այո, մենք ունենք նաև հաճախորդներ, ովքեր իրենց գործունեությունն են իրականացնում ՏՏ ոլորտում, և մենք իրականացնում ենք վերջիններիս հաշվապահությունը՝ սկսած իրենց հիմնադրման պահից:
–
Հ․ Արդյո՞ք աջակցում եք ձեր հաճախորդներին հարկային ստուգումների ժամանակ:
Պ․ Այո, մեր ընկերությունը ներկայացնում է հաճախորդի շահերը պետական մարմինների հետ հարաբերություններում՝ թե արտադատական փուլում, թե դատական փուլում:
–
Հ․ Կարո՞ղ եք գնահատել մեր ներկա հարկային մոդելը և առաջարկել ավելի արդյունավետ տարբերակ:
Պ․ Այո, մենք վերլուծում ենք ձեր բիզնեսի հարկային մոդելը, բացահայտում հնարավոր ռիսկերն ու օրենսդրական արտոնությունների կիրառման բացթողումները, այնուհետև առաջարկում ձեր բիզնեսի առանձնահատկություններին հարմարեցված օպտիմալացված հարկային սխեմա:


