
+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն
Այլ մասնագիտացված հաշվապահական ծառայություններ
Բիզնեսների մեծ մասը գործունեության որոշակի փուլում հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ստանդարտ հաշվապահական աջակցությունն այլևս չի բավականացնում իրենց առանձնահատուկ կարիքները:
Հաշվետվությունների պատրաստման այն համակարգը, որն արդյունավետ էր, երբ ընկերությունը փոքր էր, հաճախ դադարում է բավարարել ավելի բարդ գործունեություն իրականացնող բիզնեսի պահանջները: Աշխատավարձների հաշվարկման գործընթացները, որոնք նախկինում կառավարվում էին ներքին ռեսուրսներով, բիզնեսի աճին զուգահեռ կարող են առաջացնել օրենսդրական համապատասխանության ռիսկեր: Սրանք անսպասելի խնդիրներ չեն, այլ հետևանք են բիզնեսի ֆինանսական ենթակառուցվածքի և աճի տեմպերի միջև առաջացած անհամապատասխանության:
Հայաստանում հաշվապահական ծառայությունների աութսորսինգից օգտվող ընկերությունների համար Քոնֆիդո Ըդվայզորին մշակել է մասնագիտացված ծառայությունների փաթեթ, որը լրացնում է այդ բացերը և հարմարեցված է յուրաքանչյուր բիզնեսի իրական կարիքներին:
-
Ներքին հաշվապահական կառավարում: Առօրյա գործունեությաննաջակցող ներքին հաշվապահությունը լիովին տարբերվում է այն հաշվապահական տեղեկատվությունից, որը նախատեսված է օրենսդրությամբ սահմանված պարտադիր հաշվետվությունների կազմման համար: Մենք ապահովում ենք, որպեսզի մեր գործընկերներն ունենան թե մեկը, թե մյուսը, և որ ներքին ֆինանսական պատկերը լինի ամբողջական, ճշգրիտ և վստահելի:
-
Աշխատավարձի հաշվարկման ծառայություններ: Աշխատավարձերի և այլ եկամուտների հաշվարկման գործընթացները ներառում են բազմաթիվ նրբություններ, որոնք հաճախ դուրս են մնում բիզնեսների ուշադրությունից: Հարկային օրենսդրությունը, աշխատանքային իրավունքի պահանջները և անհատական հանգամանքները կարող են զգալիորեն ազդել աշխատավարջերի հաշվարկման արդյունքների վրա: Մենք ապահովում ենք այդ գործընթացների ամբողջական, ճշգրիտ և ժամանակին իրականացումը: Մենք առաջարկում ենք աշխատավարձի հաշվարկման ծառայություններ ինչպես առանձին ձևաչափով, այնպես էլ համալիր հաշվապահական սպասարկման փաթեթի շրջանակում՝ կախված գործընկերոջ կարիքներից:
-
Հաշվապահական ծրագրի ներդրում: Ճիշտ ընտրված հաշվապահական ծրագիրը միայն տվյալների պահպանման գործիք չէ. Այն անմիջական ազդեցություն է ունենում ձեր ֆինանսական գործընթացների արդյունավետության և կառավարման որակի վրա: Մենք օգնում ենք հաճախորդներին ընտրել, ներդնել և օպտիմալացնել այն հաշվապահական ծրագիրը, որը լավագույնս համապատասխանում է տվյալ բիզնեսի աշխատանքային գործընթացներին:
Բիզնեսի աճն անխուսափելիորեն բերում է նոր բարդություններ: Քոնֆիդո Ըդվայզորին ապահովում է, որ ձեր ֆինանսական ենթակառուցվածքը զարգանա և կատարելագործվի ձեր բիզնեսի աճին համընթաց:

Հարց ու պատասխան․ այլ հաշվապահական ծառայություններ
Հ․ Կարո՞ղ եմ պատվիրել աշխատավարձի հաշվարկի ծառայություն ձեզ մոտ:
Պ․ Այո, կարող եք: Մենք իրականացնում ենք աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների հաշվարկ՝ ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրությանը համապատասխան: Ծառայությունը կարող է մատուցվել ինչպես հաշվապահական փաթեթի շրջանակում, այնպես էլ առանձին:
–
Հ․ Մատուցու՞մ եք արդյոք կառավարչական հաշվառման ծառայություններ Հայաստանում:
Պ․ Այո, Քոնֆիդոն մատուցում է կառավարչական ծառայություններ Հայաստանում: Մենք օգնում ենք կազմակերպել բիզնեսի ներքին հաշվառումը և պատրաստում ենք կառավարչական հաշվետվություններ՝ աջակցելով արդյունավետ որոշումների կայացմանը:
–
Հ․ Արդյո՞ք օգնում եք հաշվապահական ծրագրի ներդրման հարցում և կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ինչ հաշվապահական ծրագիր ներդնել:
Պ․ Այո, կախված ձեր բիզնեսի առանձնահատկություններից, առաջարկում ենք ձեզ համար ամենահարմար հաշվապահական ծրագիրը և աջակցում վերջինիս ներդրման պրոցեսում:
–
Հ․ Բիզնեսի համար ներքին հաշվետվություններ կազմելու ծառայություն ունե՞ք:
Պ․ Այո, հաշվետվությունները հարմարեցվում են ձեր բիզնեսի կառավարման կարիքներին՝ ապահովելով հստակ պատկեր ֆինանսական և գործառնական ցուցանիշների վերաբերյալ:
–
Հ․ Կարո՞ղ ենք դիմել ձեզ ֆինանսական հաշվետվություններ կազմելու հարցով:
Պ․ Այո, մենք ապահովում ենք հաշվետվությունների պատրաստում՝ համապատասխան գործող ստանդարտներին և օրենսդրական պահանջներին՝ ապահովելով ճշգրտություն և վստահելիություն:


