
+374 44 700 706
ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,
գր. 4 (Նար-Դոս Պլազա)
Մրցակցության իրավունք
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները: Այս ամենը կարգավորվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Մրցակցության իրավունքի խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտների համար օրենքով նախատեսված են զգալիորեն մեծ տուգանքներ, որոնք առաջացնում են հավելյալ նյութական կորուստներ:
Նման ռիսկեր զսպելու նպատակով մրցակցության իրավունքի ոլորտում մեր հաճախորդներին առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`
-
ընկերությունների վերակազմակերպումների (միացում, միաձուլում, ձեռքբերում և այլն) դեպքում հակամենաշնորհային ռիսկերը նվազեցնելու և դատական վեճերը բացառելու նպատակով մրցակցության իրավունքի մասով խորհրդատվություն,
-
համակենտրոնացման հայտարարագրերի պատրաստում,
-
աջակցություն համակենտրոնացման համաձայնությունների ձեռքբերման հարցերում,
-
հաճախորդի շահերի ներկայացուցչություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ),
-
դատական ներկայացուցչություն ընդհանուր իրավասության դատարաններում և վարչական դատարաններում՝ մրցակիցների և պետական մարմինների (ներառյալ ՏՄՊՊՀ-ի) հետ առկա վեճերում:


