
+374 44 700 706
ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,
գր. 4 (Նար-Դոս Պլազա)
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ
Աշխարհաքաղաքական իրադարձությունների արդյունքում վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում աննախադեպ աճ գրանցվեց: Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեցին և իրենց գործունեությունը շարունակեցին մի շարք ՏՏ ոլորտի ընկերություններ և մասնագետներ:
Այս ոլորտում մեր կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ՝
-
ՏՏ ոլորտին վերաբերող իրավական խորհրդատվության տրամադրում,
-
ՏՏ գործունեությանը առնչվող մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի կազմում և մշակում (ծառայությունների մատուցման պայմանագիր, օգտագործողի համաձայնություն, գաղտնիության համաձայնագրեր, անձնական տվյալների մշակման և հավաքագրման համաձայնագրեր և այլ),
-
վեբկայքի օգտագործման պայմանների, գաղտնիության քաղաքականությունների մշակում,
ՏՏ ոլորտում հարկային արտոնություններից օգտվելու առնչությամբ օժանդակություն:


