
+374 44 700 706
ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,
գր. 4 (Նար-Դոս Պլազա)
Դատական ներկայացուցչություն
Մենք մշտապես փորձում ենք վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով և վեճերի մեծ մասի դեպքում հաջողության ենք հասնում արտադատական եղանակով՝ մեր հմուտ մասնագետների կողմից վարած գրագետ բանակցությունների շնորհիվ: Այդուհանդերձ, երբ վեճը հասնում է դատարան, մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել դատական ներկայացուցչության ծառայությունից, որը ներառում ՝
-
անհրաժեշտ դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում դատարան` դիմում, հայցադիմում, հայցադիմումի պատասխան, դիրքորոշում, առարկություն, միջնորդություն, վերաքննիչ և վճռաբեք բողոք,
-
ապացույցների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողությունների կատարում,
-
հաճախորդի շահերի ներկայացում և պաշտպանություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, վարչական և սնանկության դատարաններում՝ բոլոր ատյաններում և դատավարության բոլոր փուլերում:


