Կանոնակարգերի և ընթացակարգերի մշակում
Մենք օգնում ենք կազմակերպություններին մշակել հստակ, արդյունավետ և պահանջներին համապատասխանող կանոնակարգեր և ընթացակարգեր, որոնք հիմք են հանդիսանում հետևողական և բարեխիղճ աշխատանքի համար: Մեր կանոնակարգերի և ընթացակարգերի մշակման ծառայությունն ապահովում է, որպեսզի ձեր բիզնեսը լավ պատրաստված լինի իրավակա ն, կարգավորող և գործառնական բարդ մարտահրավերներին դիմակայելու համար ՝ միաժամանակ պահպանելով աշխատավայրում դրական և արդյունավետ մշակույթ:
-
Կանոնակարգերի մշակում. մենք աշխատում ենք Ձեր կազմակերպության հետ, որպեսզի մշակենք/ վերանայենք և փոփոխենք այն կանոնակարգերը, որոնք արտացոլում են ձեր բիզնեսի արժեքները, ոլորտի կարգավորումները և լավագույն փորձը:
-
Ընթացակարգերի մշակում. մենք օգնում ենք ձեզ ստեղծել աշխատավայրում այնպիսի հաճախակի գործողություններ կատարելու ստանդարտացված գործընթացներ, ինչպիսիք են անձնակազմի հավաքագրումը, կատարողականի գնահատումը, և էթիկայի կանոնները:
-
Աշխատակցի ձեռնարկի մշակում. մենք օգնում ենք ձեզ մշակել աշխատակցի համապարփակ ձեռնարկ, որը կներառի բոլոր կանոնակարգերը , ընթացակարգերը, և արտոնությունները: Սա կօգնի, որպեսզի աշխատակիցները հստակ հասկանան իրենց իրավունքները, պարտականությունները և կազմակերպական ուղեցույցները:
-
Համապատասխանություն և ռիսկերի կառավարում. մենք ապահովում ենք, որպեսզի բոլոր կանոնակարգերը և ընթացակարգերը համապատասխանեն Աշխատանքային օրենսգրքին: Մեր փորձագետ խորհրդատուները վերանայում են առկա կանոնակարգերն ու ընթացակարգերը՝ իրավական ռիսկերը մեղմելու, աշխատավայրում վեճերը նվազագույնի հասցնելու և մշտապես փոփոխվող կանոնակարգերին համապատասխանությունն ապահովելու համար:
-
Հարմարեցված լուծումներ. հասկանալով, որ յուրաքանչյուր կազմակերպություն եզակի է, մենք տրամադրում ենք հարմարեցված կանոնակարգեր և ընթացակարգեր, որոնք համահունչ են ձեր ընկերության մշակույթին, չափին և ոլորտին: Մեր լուծումները նախատեսված են բավարարելու ձեր հատուկ գործառնական կարիքները և ստեղծելու անթերի ՄՌ շրջանակ:

