top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0070, Ռոստոմի 30 շ., 5-րդ հարկ,

գր. 4 (Նար-Դոս Պլազա)

Մարինե Միրիջանյան

Հիմնադիր տնօրեն, իրավաբանական խորհրդատվության գործընկեր, փաստաբան

Մարինե Միրիջանյանը շուրջ 15 տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբան է: Վերջին տարիների ընթացքում աշխատել է միջազգային խորհրդատվական ընկերություններում՝ իրավունքի տարբեր ոլորտներին վերաբերող խորհրդատվություն տրամադրելով տարաբնույթ բնագավառներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների: Մարինեն մասնագիտացած է պայմանագրային, աշխատանքային, կորպորատիվ, ժառանգության և ընտանեկան իրավունքի բնագավառներում:

​

Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ձեռք բերելով իրավունքի բակալավրի և մագիստրոսի աստիճաններ: 2016 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ:

​

Հետագայում իր մասնագիտական գիտելիքները և փափուկ հմտությունները (soft skills) զարգացրել է՝ ավարտելով Կովկասում Չիկագո-Քենթի Ամերիկյան իրավունքի դպրոցը:

​

Նա գերազանցությամբ ավարտել է ԱՄՆ Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի, Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը՝ Բիզնես իրավունք մասնագիտությամբ և ստացել մագիստրոսի LLM աստիճան։
 

Կարևորելով շարունակական կատարելագործման ապրելակերպը՝ 2023 թվականին Մարինեն սովորել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցում՝ ուսումնասիրելով «Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագիրը: Ներկայումս հանդիսանում է «Մատենա»-ի շրջանավարտների ակումբի խորհրդի անդամ:

​

Մարինեն իր աշխատանքային գործունեությունն իրականացնում է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

mmirijanyan@confido.am
+374 93 777 888   +374 44 700 706

  • LinkedIn
Marine Mirijanyan_legal_advisory_partner
bottom of page