top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

Հետադարձ կապը՝ որպես աշխատակիցների զարգացման և կազմակերպության հաջողության շարժիչ ուժ

0

11

Այսօրվա արագ և մշտապես զարգացող աշխատավայրում, հետադարձ կապը  դարձել է աշխատակիցների զարգացման և կազմակերպության հաջողության ամենակարևոր գործիքներից մեկը: Ճիշտ կիրառելու դեպքում հետադարձ կապը խթանում է շարունակական բարելավման մշակույթը, բարձրացնում է ներգրավվածությունը և ստեղծում ավելի ամուր հարաբերություններ աշխատակիցների և ղեկավարների միջև:

 

Ինչու է կարևոր հետադարձ կապը


Հետադարձ կապը ոչ միայն բարելավման ոլորտների շեշտադրում է, այլ նաև ուժեղ կողմերի ընդգծում և բաց հաղորդակցման մշակույթի խթանում: Այն կարևոր դեր է խաղում աշխատակիցների գործունեության, վարքագծի և գոհունակության ձևավորման մեջ: Հետադարձ կապը կարևոր է մի քանի պատճառով՝


  1. Աշխատակիցների զարգացում և աճ

    Հետադարձ կապը թույլ է տալիս աշխատակիցներին հասկանալ, թե ինչ են լավ անում և ինչը կարող են բարելավել: Կանոնավոր հետադարձ կապը օգնում է բացահայտել հմտությունների և գիտելիքների բացերը, ինչը թույլ է տալիս աշխատակիցներին ձեռնարկելու քայլեր՝ կոնկրետ աճի ոլորտներում։


  2. Ներգրավվածություն և մոտիվացիա

    Երբ հետադարձ կապը կառուցողական և կոնկրետ է, ավելի հավանական է, որ աշխատակիցները շարժառիթ կունենան՝ բարելավելու իրենց կատարողականը և ավելի մեծ ներդրում ունենալու: Դրական հետադարձ կապը, հատկապես, ամրապնդում է ցանկալի վարքագիծը և բարձրացնում է աշխատակիցների ոգին:


  3. Բարելավված հաղորդակցում ու վստահություն

    Երբ հետադարձ կապը տրվում է պարբերաբար, այն օգնում է թիմերի միջև ստեղծել վստահություն և թափանցիկություն, ինչը հանգեցնում է ավելի ամուր հարաբերությունների և ավելի դրական աշխատանքային մթնոլորտի:


Հետադարձ կապի տեսակներ 


Հետադարձ կապի մի քանի տեսակներ կան, որոնք ՄՌԿ մասնագետները և ղեկավարները կարող են կիրառել՝ նպաստելու աշխատակիցների աճին և զարգացմանը;


1.     Դրական հետադարձ կապ 

Դրական հետադարձ կապի ժամանակ շեշտը դրվում է նրա վրա, թե աշխատակիցները ինչն են լավ ամում: Այն ամրապնդում է այն վարքագծերը և գործողությունները, որոնք համապատասխան են կազմակերպության արժեքներին և նպատակներին: Աշխատակիցների ձեռքբերումները և ուժեղ կողմերը գնահատելը նպաստում է  վստահության բարձրացմանը և աշխատակիցների գնահատված զգալուն:

2.     Կառուցողական հետադարձ կապ

Կառուցողական հետադարձ կապը տալիս է աշխատակիցներին հստակ ուղեցույցներ այն ոլորտներում, որտեղ բարելավման անհրաժեշտություն կա: Այն կոնկրետ, կատարելի և մատչելի է՝ ուղղված զարգացման խթանմանը՝ ոչ թե հակառակը: Այս տեսակի հետադարձ կապը պետք է կենտրոնանա վարքագծի վրա՝ ոչ թե անձի վրա, որպեսզի աշխատակիցները չընդունեն այն որպես անձնական քննադատություն:

3.     Տեղին և ժամանակին տրված հետադարձ կապ

Ի տարբերութուն կատարողականի գնահատման, այս հետադարձ կապը տրվում է անմիջապես և շարունակական է: Այն օգնում է աշխատակիցներին կատարելու փոփոխություններ և բարելավումներ անմիջապես՝ խրախուսելով դրական վարքագիծ, լուծելով խնդիրները մինչ դրանց խորանալը:


 Ինչպես տրամադրել արդյունավետ հետադարձ կապ


Հետադարձ կապը ճիշտ կերպով հասցնելը կարևոր է, որպեսզի այն լավ ընդունվի և արդյունքի հասնի: Ահա մի քանի լավագույն փորձի վրա հիմնված խորհուրդ հետադարձ կապ  տրամադրելու համար.

 

1.     Եղեք հստակ/ կոնկրետ: Բերեք հստակ օրինակներ և կատարելի խորհուրդներ տվեք:

2.     Կենտրոնացեք վարքագծի վրա: Ամբողջությամբ կենտրոնացեք գործողությունների վրա, ոչ թե անձի:

3.     Խրախուսեք երկխոսությունը: Հետադարձ կապը դարձրեք երկկողմանի խոսակցություն:

4.     Ժամանակի պահանջ: Տվեք հետադարձ կապը հնարավորինս շուտ, որպեսզի այն լինի համապատասխան և ճիշտ ազդեցություն ունենա

 

Հետադարձ կապի օգտակարությունը կազմակերպությունների համար


Կազմակերպությունների համար հետադարձ կապի վրա հիմնված մշակույթի խթանումը բերում է մի շարք առավելությունների.

 

  1. Բարելավված կատարողական: Աշխատակիցները զարգանում են ավելի արագ հստակ ուղեցույցներով:

  2. Աշխատակիցների ավելի արդյունավետ պահպանում (retantiona): Կանոնավոր հետադարձ կապը   հանգեցնում է ավելի բարձր աշխատանքային գոհունակության հավատարմության:

  3. Ավելի ամուր թիմեր: Հետադարձ կապը խթանում է համագործակցությունը և լուծում է կոնֆլիկտները վաղ փուլում։

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

bottom of page