
Աութսորսինգի (արտապատվեր) շուկան Հայաստանում. խելացի ընտրություն ժամանակակից բիզնեսի համար
0
14
Այսօրվա արագ զարգացող բիզնես աշխարհում ընկերությունները մշտապես ուղիներ են փնտրում մրցակիցներից առաջ անցնելու համար: Աութսորսինգը մշտապես համարվել է ծախսերը նվազեցնելու ռազմավարություն, սակայն վերջին տարիներին այն վերածվել է գլոբալ փորձառությունն ու առաջադեմ տեխնոլոգիաներն օգտագործելու հնարավորության: Հայաստանը արագորեն զարգանում է որպես աութսորսինգային ծառայությունների ձեռքբերման ուղղություն՝ հատկապես այն ընկերությունների համար, որոնք փնտրում են բարձրորակ և ծախսարդյունավետ լուծումներ հաշվապահական, հարկային, իրավաբանական և կադրային ծառայությունների ոլորտում:
Հայաստանի աութսորսինգային «արդյունաբերությունը» վերելք է ապրում՝ ֆինանսների, իրավունքի, տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների կառավարման կրթված աշխատուժի շնորհիվ։ Ի լրումն իր հմուտ աշխատուժի, Հայաստանը բիզնեսին առաջարկում է առաջադեմ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություններ, որոնք վերափոխում են աութսորսինգի լանդշաֆտը ամբողջ աշխարհում: Արհեստական ինտելեկտից և ավտոմատացումից մինչև բլոկչեյն և կիբերանվտանգություն, հայաստանյան ծառայություններ մատուցողներն ավելի ու ավելի են օգտագործում այս գործիքները՝ գործընթացները պարզեցնելու և ծառայությունների մատուցումը բարելավելու համար: Օրինակ, AI-ի վրա աշխատող ծրագրակազմը կարող է ավտոմատացնել հաշվապահական բարդ առաջադրանքները, մինչդեռ բլոկչեյն տեխնոլոգիան ապահովում է անվտանգ և թափանցիկ ֆինանսական գործարքներ, որոնք երկուսն էլ ավելի ու ավելի են պահանջվում ոլորտներում:
Գտնվելով Եվրոպայի և Ասիայի միջև՝ Հայաստանն իր ռազմավարական դիրքի շնորհիվ դառնում է առավել գրավիչ աութսորսինգային կենտրոն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ընկերությունների համար: Երկիրը մշակութային նմանություններ ունի իր հարևան երկրների հետ՝ ինչը հեշտացնում է համագործակցությունը տարածաշրջանում գործող բիզնեսների համար: Երկրի ժամային գոտին նաև համահունչ է եվրոպական և մերձավորարևելյան շատ շուկաների հետ՝ թույլ տալով գրեթե իրական ժամանակում համագործակցություն:
Հայաստանյան աութսորսինգի ամենամեծ առավելություններից մեկը դրա առաջարկած ծախսարդյունավետությունն է: Արևմտյան Եվրոպայի կամ Հյուսիսային Ամերիկայի համեմատ ավելի ցածր գործառնական և աշխատանքային ծախսերի դեպքում ընկերությունները կարող են հասնել զգալի խնայողությունների՝ միաժամանակ օգտվելով նույն բարձրորակ ծառայություններից:
Ավելին, Հայաստանի շարունակական ձգտումը համապատասխանելու միջազգային կարգավորումների պահանջներին հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հարկերն ու իրավունքը, դառնում է առանցքային: Քանի որ համաշխարհային կանոնակարգերը շարունակ խստանում եմ, բիզնեսին անհրաժեշտ են փորձագետներ, ովքեր կկարողանան «նավարկել» այդ բարդությունների «ծովում», և Հայաստանը այսպիսի փորձագետների ավազան է։
Աութսորսինգը այլևս միայն ծախսերի խնայողություն չէ, այլև ռազմավարական գործընկերության կարևոր մաս, որը բիզնեսին հնարավորություն է տալիս մասշտաբավորվել, նորարար լինել և կենտրոնացնել իր աշխատանքը բիզնեսի առաջնահերթությունների վրա, ապահովել զարգացման արագ տեմպ։ Իր հմուտ աշխատուժով, տեխնոլոգիական առաջընթացով և ծախսային առավելություններով Հայաստանը արագորեն դառնում է առանցքային դերակատար համաշխարհային աութսորսինգի շուկայում:
Ձեր բիզնեսը պատրա՞ստ է օգտվել Հայաստանի առաջարկած հնարավորություններից:
Related Posts

+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն