
+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն

Նարինե Իսախանյան
Համահիմնադիր, ՄՌԿ գործընկեր
Նարինեն Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ունի ավելի քան 18 տարվա փորձառություն՝ աշխատելով և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպություններում։
Իր գործունեության ընթացքում Նարինեն աշխատել է ամենատարբեր ոլորտներում՝ հեռահաղորդակցության, խորհրդատվության, բանկային՝ իր մոտ ձևավորելով մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական և խորհրդատվական բազմաբնույթ հմտություններ։
Ունենալով առաջնորդության, փոփոխությունների կառավարման և աշխատակիցների հետ փոխհարաբերությունների ամուր հիմք՝ Նարինեն մասնագիտացել է այնպիսի խորհրդատվական ծառայություններում, որոնք ուղղված են բարդ ՄՌԿ խնդիրների լուծմանը՝ միաժամանակ համապատասխանելով յուրաքանչյուր կազմակերության պահանջներին:
Նարինեն սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերեն և ֆրանսերեն լեզուների ֆակուլտետում՝ ստանալով դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան։
Մասնակցել է ՄՌԿ ոլորտի բազմաթիվ միջազգային վերապատրաստումների՝ ստանալով վկայագրեր և բարձրակարգ գիտելիքներ։
Նարինեի առաջնորդությունը հիմնված է ընկերության արժեքների վրա, ինչն ուղղակիորեն նպաստում է հաճախորդների և գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության ձևավորմանը։