top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

Մարինե Միրիջանյան

Հիմնադիր տնօրեն, իրավաբանական խորհրդատվության գործընկեր, փաստաբան

Մարինե Միրիջանյանը շուրջ 10 տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբան է: Վերջին տարիների ընթացքում աշխատել է միջազգային խորհրդատվական ընկերություններում՝ իրավունքի տարբեր ոլորտներին վերաբերող խորհրդատվություն տրամադրելով տարաբնույթ բնագավառներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների: Մարինեն մասնագիտացած է պայմանագրային, աշխատանքային, կորպորատիվ, ժառանգության և ընտանեկան իրավունքի բնագավառներում:

Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ձեռք բերելով իրավունքի բակալավրի և մագիստրոսի աստիճաններ: 2016 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ:

Հետագայում իր մասնագիտական գիտելիքները և փափուկ հմտությունները (soft skills) զարգացրել է՝ ավարտելով Կովկասում Չիկագո-Քենթի Ամերիկյան իրավունքի դպրոցը:

Նա մագիստրոսի (LLM) աստիճան է ստացել ԱՄՆ Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի, Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջում՝ Բիզնես իրավունք մասնագիտացմամբ:

Կարևորելով շարունակական կատարելագործման ապրելակերպը՝ 2023 թվականին Մարինեն սովորել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցում՝ ուսումնասիրելով «Թիմերի և մարդկանց առաջնորդում» ծրագիրը: Ներկայումս հանդիսանում է «Մատենա»-ի շրջանավարտների ակումբի խորհրդի անդամ:

Մարինեն իր աշխատանքային գործունեությունն իրականացնում է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

mmirijanyan@confido.am
+374 93 777 888   +374 44 700 706

  • LinkedIn
Marina.jpg
bottom of page