
Արփինե Մանուկյան
Համահիմնադիր, հաշվապահության և հարկային խորհրդատվության գործընկեր
Արփինե Մանուկյանը փորձառու մասնագետ է հաշվապահության և հարկային խորհրդատվության ոլորտում։ Ունի հարուստ մասնագիտական փորձ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում: Ավելի քան 7 տարիներ աշխատելով Մեծ քառյակի (Big4) կազմում ընդգրկված խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկում՝ Արփինեն մասնագիտացել է հաշվապահական և հարկային հաշվառման, հարկային խորհրդատվության և due diligence-ի ոլորտներում։ Աշխատելով ամենատարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ և վերահսկելով նրանց նախագծերը սկզբից մինչև վերջ՝ Արփինեն համապարփակ պատկերացում ունի տարբեր ոլորտների բազմաբնույթ հաշվապահական և հարկային կարիքների և մարտահրավերների մասին։
Սովորել է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում, իսկ 2014 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը՝ ստանալով Բիզնեսի Կառավարման մագիստրոսի կոչում։ Այս ուսումնառությունը օգնել է Արփինեին զարգացնել բիզնեսի կառավարման իր հմտությունները, ավելի լավ հասկանալ և գնահատել բիզնես միջավայրը, ինչպես նաև ստեղծել հիմնավոր կապեր Հայաստանում և արտերկրում տարբեր ոլորտի լավագույն մասնագետների հետ։
Արփինեն աշխատում է ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Որպես Քոնֆիդո Ըդվայզորի ընկերության համահիմնադիր՝ Արփինեն հավատարիմ է գերազանցության, թափանցիկության և վստահության սկզբունքներին ընկերության գործունեության բոլոր ասպեկտներում՝ ապահովելով, որպեսզի մեր հաճախորդները ստանան հարմարեցված լուծումներ, որոնք օգնում են հաջողության հասնել այսօրվա դինամիկ շուկայում:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
amanukyan@confido.am
+374 95 121 990 +374 44 700 706

+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն