top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

«Քոնֆիդո Ըդվայզորի» ընկերությունը ծառայություններ է մատուցում Մարդկային Ռեսուրսների Կառավարման ոլորտում։ Ընկերության ՄՌԿ խորհրդատվական ծառայությունները նպատակ ունեն աջակցելու կազմակերպություններին՝ վերջիններիս մոտ ստեղծելով արդյունավետ և ներգրավված աշխատուժ։ Մեր ՄՌԿ փորձառու թիմը պատրաստ է տրամադրել արհեստավարժ և հուսալի լուծումներ հաճախորդ կազմակերպության կարիքներին համապատասխան։ Մենք առաջարկում ենք բազմազան ծառայություններ՝ օգնելու կազմակերպություններին բարելավել իրենց ՄՌԿ գործընթացները, մշակույթը և աշխատանքային արդյունավետությունը։ Մեր կողմից տրամադրվում են այնպիսի ՄՌԿ ծառայություններ, ինչպիսիք են՝ աշխատակիցների հավաքագրում և ընտրություն, աշխատանքային օրենսդրության խորհրդատվություն, կազմակերպության կազմակերպական կառուցվածքի ձևավորում, կատարողականի կառավարում, ՄՌԿ վարչարարություն, արտոնությունների փաթեթների մշակում, աշխատավարձի հաշվառում, կանոնակարգերի մշակում։ «Քոնֆիդո Ըդվայզորի» -ի Մարդկային Ռեսուրսների խորհրդատվական թիմը օգնում է կազմակերպություններին օգտագործել ժամանակակից մոտեցումներ ու նորագույն տեղնոլոգիաներ՝ վերափոխելու գործատու-աշխատակից հարաբերությունները՝ նպաստելով հաջողությանը և բիզնեսի արդյունավետության բարձրացմանը։ Ցանկացած դեպքում մեր հաճախորդները կարող են սպասարկվել ինչպես ուղղակի (օֆլայն) հանդիպումների միջոցով, այնպես էլ հեռահար (օնլայն) եղանակով: Նախնական խորհրդատվությունն իրականացվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: Մեր մասնագետների կողմից հաճախորդին տրվում է գործի նախնական գնահատական, ներկայացվում համագործակցության հեռանկարներ, սպասարկման ժամկետներ և ծառայության արժեք:

ՄՌԿ խորհրդատվություն

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

bottom of page