top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

Իրավաբանական խորհրդատվություն

«Քոնֆիդո Ըդվայզորի» ընկերությունը ծառայություններ է մատուցում Հայաստանում և արտերկրում գտնվող կազմակերպություններին և անհատներին իրավաբանության ամենատարբեր ոլորտներում՝ խորհրդատվությունից մինչև դատական պաշտպանություն: Ընկերության կողմից ծառայությունները մատուցվում են կորպորատիվ իրավունքի, հարկային իրավունքի, բանկային իրավունքի, աշխատանքային իրավունքի, հողային իրավունքի, ընտանեկան իրավունքի, քաղաքացիական իրավունքի և դատավարության, վարչական իրավունքի և դատավարության, միջազգային և եվրոպական իրավունքի բնագաբառներում: Ընկերության իրավաբանական թիմի մասնագետներն ունեն հարուստ փորձ պայմանագրերի մշակման և վերանայման, հնարավոր ռիսկերի գնահատման, բանակցությունների վարման, գործարքների անվավերության ճանաչման, լիցենզիաների և թույլտվությունների ձեռքբերման, մրցակցության իրավունքի, մաքսային գործի, պարտքերի հավաքագրման, վնասի հատուցման, սնանկության, անշարժ գույքի ձեռքբերման և օտարման, սեփականության և ժառանգության վեճերի լուծման, կացության և քաղաքացիության, մտավոր սեփականության ոլորտներում: «Քոնֆիդո Ըդվայզորի» ընկերության կողմից մատուցվում են աութսորսինգային իրավաբանական ծառայություններ, որը թույլ է տալիս բիզնեսին և գործարարին նվազեցնել ծախսերը, խնայել համապատասխան անձնակազմի հավաքագրման և կառավարման վրա հատկացվող ռեսուրսները՝ դիմացը ստանալով բարձրորակ և արդյունավետ իրավաբանական սպասարկում: Ժամանակին տրամադրված իրավաբանական ուղղեկցումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել հաճախորդի իրավական և ֆինանսական ռիսկերը՝ առավելագույնի հասցնելով վերջինիս գործունեության և շահերի պաշտպանության արդյունավետությունը:​ Մեր հաճախորդները կարող են սպասարկվել ինչպես ուղղակի (օֆլայն) հանդիպումների միջոցով, այնպես էլ հեռահար (օնլայն) եղանակով: Նախնական խորհրդատվությունն իրականացվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: Մեր մասնագետների կողմից հաճախորդին տրվում է գործի նախնական գնահատական, ներկայացվում հնարավոր ելքի հեռանկարներ, սպասարկման ժամկետներ և ծառայության արժեք:

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

bottom of page