
+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն
Սեփականության իրավունք, գույքային վեճեր
Սեփականության իրավունքը քաղաքացիական իրավունքի արդիական և կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Այն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվեցիայով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունք է, որն ընկած է տնտեսության զարգացման հիմքում:
Սեփականության իրավունքի շուրջ վեճերը հաճախ վերաբերում են անշարժ գույքին:
Այս ոլորտում մեր կողմից առաջարկվող ծառայություններն են՝
-
սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվություն,
-
անշարժ գույքի ձեռքբերման դեպքում անշարժ գույքի իրավական աուդիտ (legal due diligence), որը հնարավորություն է տալիս բացահայտել տվյալ գույքի ձեռքբերման հետ կապված իրավական ռիսկերը՝ զսպելով հետագայում հնարավոր նյութական կորուստները,
-
սեփականության իրավունքի հետ կապված գործարքներով աջակցություն նոտարական գրասենյակներում, կադաստրի պետական կոմիտեում և այլ պետական և տեղական ինքնակառավարմա մարմիններում,
-
ընդհանուր և համատեղ բաժնային սեփականություն հանդիսացող գույքերի շրջանակներում առաջացող վեճերով դատական և արտադատական ներկայացուցչություն,
-
ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման, սերվիտուտի հետ կապված, տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման, գույքը ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հարցերով աջակցություն, դատական և արտադատական ներկայացուցչություն,
-
բաժնետոմսերի, բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության իրականացում: