top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

Սնանկություն

Սնանկությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվճարունակության իրավաբանական փաստն է, որը հաստատվում է դատարանի կողմից՝ անձին սնանկ ճանաչելու վճռով:

Անձի՝ իր պարտքերը վճարելու անկարողության յուրաքանչյուր դեպք չէ, որ կարող է համարվել սնանկություն, այն կարող է բացահայտվել փորձառու մասնագետների օգնությամբ:

Սնանկության ոլորտը կարգավորող օրենսդրությունը բարդ է, իսկ դատավարական ժամկետները՝ խիստ: Հետևաբար, խորհուրդ է տրվում սնակության գործի հենց սկզբնական փուլում դիմել փորձառու մասնագետի:

Սնանկության ոլորտում մատուցում ենք հետևյալ ծառայությունները`

  • սնանկությանը վերաբերող հարցերով իրավական խորհրդատվություն,

  • ֆինանսական առողջացման ծրագրի, բիզնեսի վերակազմավորման վերաբերյալ խորհրդատվություն,

  • հաշտության համաձայնության և այլ՝ սնանկության վարույթի հետ առնչվող փաստաթղթերի (առարկություններ, միջնորդություններ և այլ դատական փաստաթղթեր) կազմում և ներկայացում դատարան,

  • դատական ներկայացուցչություն սնանկության վարույթում,  պարտապանի և պարտատիրոջ իրավունքների պաշտպանություն:

bottom of page