
+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն
Պարտքերի հավաքագրում
Հաճախ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար լուրջ խնդիր է դառնում պարտքերի հավաքագրումը: Ելնելով պարտքի առանձնահատկությունից՝ մեր ընկերության մասնագետները ղեկավարվում են պարտքերի հավաքագրման համապատասխան ընթացակարգերով՝ արտադատական, դատական կամ հարկադիր կատարման՝ կիրառության դնելով տարիների ընթացքում մշակված տարբեր արդյունավետ մեթոդներ:
Այս ծառայության շրջանակներում մատուցում ենք՝
-
գումարի բռնագանձման վերաբերյալ իրավական խորհրդատվություն,
-
բանակցությունների վարում պարտապանների հետ,
-
զանգ-հիշեցումներ և գրավոր ծանուցումներ պարտապաններին պարտքի առկայության և վճարման անհրաժեշտության մասին,
-
գումարի բռնագանձման վերաբերյալ գրավոր պահանջների և հաշտության համաձայնությունների կազմում,
-
օրինական ուժի մեջ մտած վճռի ներկայացում հարկադիր կատարումն ապահովող ծառայություն,
-
ներկայացուցչության ապահովում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում,
-
վճարման կարգադրության կազմում և ներկայացում դատարան,
-
ներկայացուցչություն ՀՀ դատական բոլոր ատյաններում,
-
պարտքերի հավաքագրում սնանկության վարույթի միջոցով: