
+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն
Կատարողական վարույթ
Անձի դատական իրավունքի պաշտպանությունն ավարտվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմամբ: Կատարողական վարույթը՝ դատավարության եզրափակիչ փուլն է, որին իրենից ներկայացնում է առանձին գործընթաց՝ իր առանձնահատկություններով: Կատարողական վարույթի խախտումներ կարող են իրականացվել թե՛ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից, թե՛ վարույթի մյուս մասնակցի (մասնակիցների) կողմից:
Դատական ակտերի հարկադիր կատարման փուլում մենք առաջարկում ենք՝
-
խորհրդաատվություն կատարողական վարույթի հարցերով,
-
հաճախորդի օրինական շահերի ներկայացուցչություն կատարողական վարույթի շրջանակներում,
-
կատարողական վարույթի ընթացքի վերահսկում,
-
դատական ակտի կամավոր կատարման հետ կապված բանակցությունների վարում, վճարման ժամանակացույցների համաձայնեցում,
-
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունների կամ անգործության բողոքարկում վերադասության և դատական կարգով: