
+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն
Պայմանագրեր և գործարքների իրավական ուղեկցում
Բիզնեսի կայունության, ռիսկերի ճիշտ գնահատման, նվազեցման և զսպման համար հատկապես կարևոր նշանակություն ունեն գրագետ կազմված պայմանագրերը և վերջիններիս իրավական ուղեկցումը (խորհրդատվություն, կազմում, մշակում, վերանայում, բանակցում):
Մեր ընկերության իրավաբաններն ունեն հարուստ փորձառություն պայմանագրային իրավունքի ոլորտում ցանկացած տեսակ պայմանագրի ուղեկցման հարցում՝ անշարժ գույքի առուվաճառք, վարձակալություն, մատակարարում, բեռնափոխադրում, աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում, նվիրատվություն, պահատվություն, ֆրանչայզինգ, լիցենզային պայմանագրեր, հանձնարարություն և գործակալություն, պահանջի իրավունքի զիջում, վարկային, երաշխիք, գրավ, փոխառություն, բաժնետոմսերի վաճառք, բաժնետերերի միջև համաձայնագրեր և այլ:
Պայմանագրային իրավունքի ոլորտում մեր ծառայություններն են՝
-
տիպային պայմանագրերի կազմում և առաջարկների ներկայացում,
-
պայմանագրային հարաբերություններում խորհրդատվություն,
-
պայմանագրերի, համաձայնագրերի, գործարքների և այլ իրավաբանական փաստաթղթերի մշակում և վերանայում,
-
հաճախորդի իրավունքների և շահերի ներկայացում նոտարական կարգով կնքվող գործարքներում, ինչպես նաև պայմանագրի մյուս կողմի հետ բանակցություններում,
-
պայմանագրերի նոտարական վավերացում և դրանցից բխող իրավունքների պետական գրանցում ՀՀ համապատասխան պետական մարմիններում,
-
ՀՀ օրենսդրության տեսանկյունից օտարերկրյա իրավունքով կարգավորվող միջազգային գործարքների, վերջիններիս վավերականության և կիրառելիության վերաբերյալ տեղեկանքների և իրավական կարծիքների տրամադրում,
-
պայմանագրային իրավահարաբերություններից բխող վեճերով դատական և արտադատական ներկայացուցչություն: