
+374 44 700 706
ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․
3-րդ հարկ, 322 գրասենյակ,
Դամառ բիզնես-կենտրոն
Կացության և քաղաքացիության հարցեր
Մեր իրավաբանական թիմը աջակցություն է ցուցաբերում օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիության կամ երկքաղաքացիության ձեռքբերման, ՀՀ կացության կարգավիճակ ստանալու հարցերում: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է ՀՀ կացության ձեռքբերման երեք կարգավիճակներ, որոնք հնարավորություն են տալիս
Հայաստանում բնակվել մեկից տասը տարի ժամկետով՝
-
մեկ տարի՝ ժամանակավոր կացության կարգավիճակ,
-
հինգ տարի՝ մշտական կացության կարգավիճակ,
-
տասը տարի՝ հատուկ կացության կարգավիճակ:
Այս ոլորտում մեր կողմից մատուցվող ծառայություններն են՝
-
խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և կացության թույլտվության ձեռքբերմանը վերաբերող օրենսդրության վերաբերյալ,
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման կամ դադարեցման գործընթացներում, ինչպես նաև ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակների ձեռքբերման կամ երկարացման գործընթացներում անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում,
-
խորհրդատվություն և ներկայացուցչություն աշխատանքի թույլտվությունների ձեռքբերման գործընթացներում,
-
հաճախորդի օրինական շահերի ներկայացուցչություն ՀՀ վարչական մարմիններում և դատարաններում՝ վարչական մարմինների որոշումները վիճարկելու նպատակով,
-
անհրաժեշտ փաստաթղթերի նոտարական թարգմանության կազմակերպում,
-
օտարերկրացիների համար հրավերների պատրաստում և ներկայացում: