top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

Լիցենզիաներ և թույլտվություններ

Ձեռնարկատիրական գործունեության որոշ տեսակների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ պահանջվում են լիցենզիաներ կամ թույլտվություններ: Վերջիններիս ձեռքբերման մանրամասները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով: Մեր մասնագետները հաճախորդներին աջակցում են ցանկացած տեսակի լիցենզիայի կամ թույլտվության ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ և ներկայացուցչության իրականացմամբ՝ նախապես իրավաբանական խորհրդավություն տրամադրելով տվյալ գործունեությանը վերաբերող լիցենզիայի կամ թույլտվության ձեռքբերման և գործողության ընթացքում սահմանափակումների վերաբերյալ:

Սույն ոլորտում մեր կողմից մատուցվող ծառայություններն են՝

  • լիցենզավորման ենթակա գործունեությամբ (շինարարություն, հանքարդյունաբերություն, առողջապահություն, կրթություն, ֆինանսական գործունեություն, անվտանգություն, հեռահաղորդակցություն, վիճակախաղեր և շահումներով խաղեր…) զբաղվելու համար լիցենզիայի ստացման գործընթացի կազմակերպում և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,

  • հանրային սննդի կազմակերպման, ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի վաճառքի թույլտվություններ ստանալու համար փաստաթղթերի հավաքագրում և ներկայացուցչություն,

  • ստացած լիցենզիաների կամ թույլտվությունների ժամկետի երկարաձգման գործընթացի կազմակերպում,

  • տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավաստագրի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և ներկայացուցչություն,

  • հաճախորդի շահերի ներկայացուցչություն վարչական վարույթների ընթացքում:

bottom of page