top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

Մրցակցության իրավունք

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները: Այս ամենը կարգավորվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Մրցակցության իրավունքի խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտների համար օրենքով նախատեսված են զգալիորեն մեծ տուգանքներ, որոնք առաջացնում են հավելյալ նյութական կորուստներ:

Նման ռիսկեր զսպելու նպատակով մրցակցության իրավունքի ոլորտում մեր հաճախորդներին առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`

  • ընկերությունների վերակազմակերպումների (միացում, միաձուլում, ձեռքբերում և այլն) դեպքում հակամենաշնորհային ռիսկերը նվազեցնելու և դատական վեճերը բացառելու նպատակով մրցակցության իրավունքի մասով խորհրդատվություն,

  • համակենտրոնացման հայտարարագրերի պատրաստում,

  • աջակցություն համակենտրոնացման համաձայնությունների ձեռքբերման հարցերում,

  • հաճախորդի շահերի ներկայացուցչություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ),

  • դատական ներկայացուցչություն ընդհանուր իրավասության դատարաններում և վարչական դատարաններում՝ մրցակիցների և պետական մարմինների (ներառյալ ՏՄՊՊՀ-ի) հետ առկա վեճերում:

bottom of page