top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

Աշխատանքային իրավունք

Հայաստանում աշխատանքային իրավունքի մեջ զարգացման շրջադարձային պահը եղել է 2005թ., երբ ուժի մեջ է մտել ՀՀ աշխատանքային օրենսգիրքը` փոխարինելով Խորհրդային Միության ժամանակների հնացած աշխատանքային օրենսգրքին: Գործող օրենսգրքի ընդունումից հետո դրանում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և լրացումներ, իսկ Ազգային ժողովի կողմից 2023թ. մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածներից 122-ը փոփոխության ենթարկվեցին:

Մեր իրավաբանները մշտապես հետևում են այդ փոփոխություններին, որպեսզի ժամանակին և ճշգրիտ խորհրդատվություն տրամադրեն թե՛ գործատու հանդիսացող հաճախորդներին, թե ՛աշխատող հանդիսացող հաճախորդներին:

Աշխատանքային իրավունքի ոլորտում մեր կողմից մատուցվող ծառայություններն են`

  • խորհրդատվություն աշխատանքային օրենսդրության վերաբերյալ,

  • աշխատանքային պայմանագրերի, գործատուի անհատական և ներքին իրավական ակտերի (հրամաններ, ներքին կարգապահական կանոններ, կանոնակարգեր), աշխատանքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ փաստաթղթերի պատրաստում և ուսումնասիրություն,

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի վերաբերյալ վերլուծությունների՝ իրավական կարծիքների և տեղեկանքների տրամադրում,

  • աշխատանքի թույլտվություն ստանալու հարցում իրավաբանական աջակցություն,

  • խորհրդատվություն աշխատուժի կրճատմանը վերաբերող հարցերի շուրջ,

  • աշխատանքային հարաբերությունների իրավական համալիր վերստուգում (legal due diligence),

  • աշխատանքային վեճերի հետ կապված բանակցությունների վարում, գործատուի կամ աշխատողի իրավունքների և օրինական շահերի դատական ներկայացուցչություն:

bottom of page