top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

Իրավական վերստուգում (legal due diligence)

Նոր բիզնեսում ներդրում կատարելիս անհրաժեշտ է նախևառաջ գնահատել ներդրումային ռիսկերը և ամբողջական ուսումնասիրության ենթարկել տվյալ բիզնեսի գործունեությունը: Այս նպատակով կորպորատիվ ծառայությունների շրջանակներում մեր հաճախորդներին առաջարկում ենք նաև իրավական վերստուգման (legal due diligence) ծառայություն: Այս ծառայություն ուղղված է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի  գործունեության իրավական ուսումնասիրությանը և օրենսդրության համապատասխանությանը:

Այն ներառում է՝

  • տվյալ բիզնեսի գործունեության ընդհանուր իրավական վերլուծություն,

  • հիմնադիր փաստաթղթերի, ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կարգավորող ներքին, անհատական և այլ փաստաթղթերի իրավական փորձաքննություն,  

  • գործարքների իրավական գնահատում,

  • դատական գործերի բացահայտում և իրավական վերլուծություն,

  • ընկերության իրավունքների և պարտավորությունների բացահայտում,

  • համապատասխան հարցումների իրականացում,

  • հայտնաբերված օրենսդրական անհամապատասխանության շտկման ուղղությամբ լուծումների առաջարկում,

  • եզրակացության տրամադրում:

bottom of page