top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

Կատարողականի կառավարում

Մենք տրամադրում ենք կատարողականի կառավարման ծառայություններ, որոնք նախատեսված են բարձրացնելու աշխատողների արտադրողականությունը, համապատասխանեցնելու անձնական նպատակները կազմակերպության նպատակների հետ և խթանելու շարունակական բարելավման մշակույթ: Կատարողականի կառավարման մեր մոտեցումը կառուցվածքային է՝  ուղղված արդյունքների հասնելուն՝ հստակ ակնկալիքների, պարբերական հետադարձ կապիև անհատական զարգացման պլանների միջոցով:

  • Կատարողական կառավարման համակարգի ձևավորում

Մենք օգնում ենք ձեզ մշակել և իրականացնել կատարողականի կառավարման կառուցվածքային համակարգ, որը համընկնում է ձեր բիզնեսի նպատակների և կազմակերպության մշակույթի հետ:

  • Նպատակների սահմանում և համապատասխանեցում

Մենք օգնում ենք ձեր ղեկավարությանը և մարդկային ռեսուրսների թիմինսահմանել ՍՄԱՐԹ (անգլերեն հատուկ, չափելի, հասանելի, համապատասխան և ժամկետային բառերի սկզբնատառեր) նպատակներ, որոնք համահունչ են  բիզնես ռազմավարությանը:

  • Աշխատողների զարգացման պլաններ

Կատարողականի գնահատման արդյունքների  հիման վրա մենք օգնում ենք ստեղծել անհատական զարգացման պլաններ աշխատողների համար: Այս պլանները կենտրոնանում են հմտությունների բարելավման, թույլ կողմերի զարգացման և մասնագիտական աճի նպատակների սահմանման վրա՝ ապահովելով, որ աշխատողները շարունակեն առաջադիմել և ներգրավված մնան իրենց աշխատանքներում:

  • Կատարողականի գնահատում

Մենք օգնում ենք իրականացնել համակարգված և օբյեկտիվ կատարողականի գնահատումներ՝ գնահատելով աշխատակիցների ձեռքբերումներն ու բարելավման ոլորտները: Մեր մասնագետները օգնում են ստեղծել գնահատման ձևանմուշներ և գործընթացներ՝ որոնք ապահովում են օբյեկտիվություն և համահունչություն ընկերության նպատակներին:

  • Աշխատակիցների արժևորման և պարգևատրման համակարգեր

Մենք մշակում ենք աշխատակիցների արժևորման  և պարգևատրման համակարգեր, որոնք մոտիվացնում են աշխատողներին հասնել իրենց կատարողական նպատակներին:

bottom of page