top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

Ընթացիկ իրավաբանական սպասարկում

Մեր ընկերությունը մատուցում է նաև ընթացիկ իրավաբանական սպասարկման ծառայություններ՝ առաջարկելով հաճախորդներին ամսական տարբեր սակագնային փաթեթներ: Կախված հաճախորդի կարիքներից, գործունեության ծավալներից և առանձնահատկություններից՝ հաճախորդին առաջարկվող ամսական սակագնային փաթեթները ներառում են գրավոր և բանավոր խորհրդատվության տրամադրման տարբեր ժամաքանակներ:

Գրավոր խորհրդատվությունը ներառում է հաճախորդի գործունեության համար անհրաժեշտ թղթաբանության կազմումը և վերանայումը, բացառությամբ դատական ներկայացուցչության հետ առնչվող փաստաթղթերի, իսկ բանավոր խորհրդատվությունը՝ իրավական կարծիքի կամ եզրակացության, խորհրդատվության տրամադրում մեր կողմից սպասարկվող իրավունքի ցանկացած ոլորտում:

Ընթացիկ իրավաբանական սպասարկման շրջանակներում մեր իրավաբանները աջակցում են հաճախորդին գործարքների կնքման կապակցությամբ բանակցություններում, ինչպես նաև ներկայացնում են վերջինիս շահերը այլ կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, մասնավորապես՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, Կադաստրի կոմիտեում, հարկային և մաքսային մարմիններում և այլն:

bottom of page