top of page
cinfido transparent.png
cinfido transparent.png

Տեսլականը

Համատեղելով միջազգային և տեղական փորձն ու գիտելիքները՝ ընկերությունը նպատակ ունի դառնալ բարձրակարգ խորհրդատվական ծառայություններ մատուցող առաջատար և վստահելի գործընկեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Առաքելությունը

Մեր առաքելությունն  է տրամադրել բարձրորակ և ամբողջական խորհրդատվական ծառայություններ՝ նպատակ ունենալով կառուցել ամուր, վստահելի հարաբերություններ մեր հաճախորդների հետ՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում:

Մեր Մասին

«Քոնֆիդո Ըդվայզորի» ընկերությունը մատուցում է իրավաբանական, հաշվապահական և մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ծառայություններ կազմակերպություններին և անհատներին՝ Հայաստանում և արտերկրում: Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին տարբեր ոլորտներում լայն փորձառություն ունեցող մասնագետների կողմից: Վերջիններս միավորվել են բարեխիղճ և որակյալ ծառայությունների մատուցման գաղափարի և ցանկության շուրջ՝ գործունեության հիմքում դնելով գերազանցությունը, թափանցիկությունը, վստահությունը և տարիների ընթացքում իրենց կուտակած փորձը:

Ընկերությունը կարևորում և ապահովում է իր թիմի շարունակական մասնագիտական զարգացումը՝ մշտապես ձգտելով կատարելագործման և գերազանցության:

Ինչու՞ Քոնֆիդո: 

«Քոնֆիդո» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «վստահություն»: 

Մեր գործունեության մեջ մշտապես առաջնահերթություն տալով ազնվությանը և թափանցիկությանը՝ մենք վստահության հիմք ենք ստեղծում մեր գործընկերների հետ փոխհարաբերություններում, որը ծառայում է որպես երկարաժամկետ, արդյունավետ համագործակցության հիմնաքար:

Arpine.jpg

Համահիմնադիր, հաշվապահության և հարկային խորհրդատվության գործընկեր

  • LinkedIn
Marina.jpg

Հիմնադիր տնօրեն, իրավաբանական խորհրդատվության գործընկեր, փաստաբան

  • LinkedIn
Narine.jpg

Համահիմնադիր, ՄՌԿ գործընկեր

  • LinkedIn

ՁԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿԻՑԸ

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Վստահություն

Վստահությունը մեր գործունեության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից է, որն ապահովում է հաճախորդների հետ ամուր և երկարատև հարաբերություններ: Մենք ստեղծում ենք վստահություն՝ միշտ լինելով ազնիվ մեր համագործակցության մեջ:

Գերազանցություն

Գերազանցությունն առաջնորդում է մեր կողմից տրամադրվող յուրաքանչյուր փոխգործակցություն, որոշում և լուծում: Գերազանցությունն ավելին է, քան նպատակ, քանի որ այն ենթադրում է նաև շարունակական կատարելագործման պարտավորություն:

Թափանցիկություն

Թափանցիկությունն արտացոլում է բաց, վստահելի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հանձնառություն: Այս արժեքը հնարավորություն է տալիս մեր հաճախորդների հետ ստեղծել կայուն հարաբերություններ՝ հիմնված բարեխղճության և հասանելիության վրա:  

+374 44 700 706

ՀՀ, 0028, Երևան, Օրբելի Եղ․ 45շ․

3-րդ հարկ, 322 գրասենյակ,

Դամառ բիզնես-կենտրոն

bottom of page